Նազարբաևը զրկվեց ևս մեկ արտոնությունից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև և գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, կոլաժ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը զրկվել է օրենսդրորեն ամրագրված ևս մեկ արտոնությունից՝ արտաքին քաղաքական հարցերին վերաբերող նախաձեռնություններով հանդես գալու իրավունքից։ Դա են վկայում «Ղազախստանի արտաքին քաղաքականության 2020-2030 թվականների հայեցակարգ» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ստորագրվել են երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից։

1990-2019 թվականներին երկիրը ղեկավարած Նազարբաևը նախկինում «Ղազախստանի առաջին նախագահի մասին» օրենքի համաձայն մի շարք ցմահ արտոնություններով էր օժտված, այդ թվում՝ «Ղազախստանի ժողովրդին արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերով ուղղակիորեն դիմելու իրավունքով»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նազարբաևի ոչ-պաշտոնական կինը բազմամիլիոնանոց բիզնես է ստեղծելՂազախստանում ապաքրեականացնում են նախկին առաջնորդ Նազարբաևին վիրավորելըՆուրսուլթան Նազարբաևին զրկել են «պատվավոր սենատոր» կոչումիցՂազախստանում մտադիր են չեղարկել Նազարբաևին հատուկ կարգավիճակ շնորհող օրենքը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը նորից դարձավ Աստանա