Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության. Արաղչի

Հորմուզի նեղուցը փակ չէ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, թե նավերը տատանվում են, քանի որ ապահովագրողները վախենում են պատերազմից:

«Նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ առանց առևտրի ազատության։ Հարգեք երկուսն էլ, հակառակ դեպքում՝ ոչ մեկն էլ չեք ունենա», - նշել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե 48 ժամվա ընթացքում Թեհրանը չվերաբացի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

Վերջին օրերին Իրանը թույլատրել է իր համար բարեկամ համարվող երկրներից մի քանի նավերի անցումը, միաժամանակ զգուշացնելով, որ կխոչընդոտի այն երկրների նավերին, որոնք, իր խոսքով, միացել են իր դեմ «ագրեսիային»։

Ի պատասխան Թրամփի՝ Իրանը սպառնացել է թիրախավորել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնում է՝ ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքներըՂալիբաֆը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվենԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները. Իրանի նախարարԹրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար