ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են՝ քննարկելու Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի խախտումները

ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները հանդիպել են՝ քննարկելու Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքի վերջին խախտումները, ինչպես նաև վերջին շրջանում գրանցված անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերը:

ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրության մեջ կրկին ընդգծել են, որ օդային տարածքի խախտումների ամբողջական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։

«Այդ խախտումները վտանգավոր ու անընդունելի են։ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել դաշինքի ամբողջ տարածքում գործող հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգերը և ռազմական դաշինքը պատրաստ է զսպել ցանկացած ագրեսիա և պաշտպանվել դրանից», - ասվում է հայտարարության մեջ։

Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի արևելյան անդամ երկրներում հաճախակիացել են Ուկրաինայի պատերազմի հետ կապված անօդաչու թռչող սարքերի և այլ օդային օբյեկտների ներխուժումները։ Ռումինիան, մասնավորապես, բազմիցս հայտնել է ռուսական դրոնների իր օդային տարածք մուտք գործելու մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասինՄոսկվան անընդունելի է համարում Ռումինիայից իր դիվանագետի արտաքսումը՝ ԱԹՍ-երի խոցման դեպքից հետո