Թուրքմենստանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվելիք ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ևս երկկողմ հանդիպում նախատեսված չէ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հայտնի է, որ Փաշինյանը պլանավորում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել: Եվ, անկեղծ ասած, այս հարցի շուրջ դեռևս որևէ դիվանագիտական շփում չի եղել», - լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով Մոսկվա Փաշինյանի հնարավոր այցի մասին «Ինտերֆաքս»-ի հարցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը «դեռ համաձայնեցված չէ»Նախագահի օգնականը նշել է, որ Թուրքմենստանում կայանալիք միջոցառումների շրջանակում հանդիպում նույնպես նախատեսված չէ։ «Չնայած, իհարկե, բոլոր միջոցառումների ընթացքում շփումը չի կարելի բացառել», - ասել է Ուշակովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նախկինի պես կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա առաջիկայում:
Ավելի վաղ էլ Պեսկովն ասել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանն առաջիկայում կարող է այցելել Մոսկվա․ Պեսկով«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», - ասել էր Պեսկովը։
Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին Բիշքեկում, որտեղ Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել: