Մոսկվան պատրաստ է 1 մլրդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջոցներից. Պուտին

Մոսկվան պատրաստ է 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին սառեցված միջոցներից, Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Միացյալ Նահանգներում մեր սառեցված ակտիվներից մնացած միջոցները կարող են նաև օգտագործվել մարտական գործողությունների հետևանքով վնասված տարածքների վերականգնման համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո», - ասել է նա։

Շնորհակալություն հայտնելով Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար՝ Պուտնը նշել է, որ Մոսկվան կպատասխանի, երբ Արտաքին գործերի նախարարությունը կքննարկի փաստաթղթերը և կխորհրդակցի ռազմավարական գործընկերների հետ:

«Մենք միշտ աջակցել և շարունակում ենք աջակցել միջազգային կայունության ամրապնդմանն ուղղված ցանկացած ջանքի», - ասել է Ռուսաստանի նախագահը։

New York Times-ը, որ ծանոթացել էր խորհրդի կանոնանդրությանը, գրել էր՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։ Ըստ New York Times-ի՝ խորհրդի կանոնադրությունը հրավերների հետ միասին ուղարկվել է հավանական անդամներին շաբաթավերջին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ. Թրամփ