Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է Դոնեցկի մարզի ևս մեկ գյուղ գրավելու մասին:
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Նովոնիկոլաևկա բնակավայրի նկատմամբ:
Նովոնիկոլաևկան մոտ է Դրուժկովկային, որը, ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, ուկրաինական զորքերի պաշտպանական գլխավոր հանգույցներից է:
Կիևից Նովոնիկոլաևկայի գրավման մասին հաղորդումը չեն մեկնաբանում: