Հայաստանի հավաքականի մարզիչը հանդիպել է Մխիթարյանին

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հաղորդվում է, որ Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ավելի վաղ խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, հայտարարել էր.- «Ես՝ որպես գլխավոր մարզիչ, շատ կցանկանայի նման ֆուտբոլիստի տեսնեի, բայց, ես ասել եմ՝ ոչ թե կբերեմ, ես կփորձեմ իր հետ խոսել: Կհանդիպեմ, կխոսեմ, բայց ամեն դեպքում, իր որոշումը ինչպես էլ լինի, ես իրեն հասկանում եմ և իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենրիխ Մխիթարյան. «Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը»

Մխիթարյանը 2022-ի մարտին հայտարարեց Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին: Միլանում «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայ ֆուտբոլային աստղը վերահաստատել էր իր որոշումը և նշել. «Ես կայացրել եմ այդ որոշումը՝ իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի եղել, այդ պահին այդպես եմ որոշել և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ինտեր»-ը կարող է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկել. SempreinterՀենրիխ Մխիթարյանն Ամանորի ուղերձում անդրադարձել է Բաքվում պահվող հայերին Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի, ազգային հավաքականի նոր ավագի, Սելարայանի՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին«Ինտեր»-ից հետո ես կավարտեմ կարիերաս. Հենրիխ ՄխիթարյանՏարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասինՀենրիխ Մխիթարյան. «Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը»