Միրզոյանը կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում քննարկման

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հունիսի 14-15-ին նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում:

«Հունիսի 15-ին ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում քննարկման»,- հայտնում են արտգործնախարարությունից, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մինչ այդ՝ Հայաստանի հանդեպ Ռուսաստամնի վերջին տնտեսական սահմանափակումներից հետո Եվրամիությունը որոշել էր 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև քննարկում են հայկական գյուղմթերքի՝ ԵՄ արտահանման ընթացակարգը դյուրացնելու հնարավորությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունենԵրևանը կաջակցի դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանմանը, Մոսկվան նոր սահմանափակումներ է կիրառում Կառավարությունը աջակցություն կտրամադրի միրգ, գինի, հանքային ջուր արտահանողներինԵՄ շուկաներ ծիրանի արտահանման համար ևս արտոնություններ կտրամադրվե՞ն«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան». Կոս«Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա». Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵՄ-ն և ՀՀ-ն կառուցում են ավելի ամուր կապեր, ստեղծում նոր հնարավորություններ. Անտոնիու Կոշտա