Մատչելիության հղումներ

«Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա», X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ։

Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով, անցողիկ շեմը հաղթահարել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG