Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ Անդրիյ Սիբիհայի հետ:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Սիբիհան անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։