Միրզոյանը Կալլասի ու Ժան-Նոել Բարոյի քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

Արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Կայա Կալլասն ընդգծել են նաև առաջիկա միջոցառումների և այցերի իրականացման և ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավածությունը:

Արտգործնախարարը նաև ֆրանսիացի պաշտոնակցի՝ Ժան-Նոել Բարոյի հետ է քննարկել մերձավորարևելյան իրավիճակը, ինչպես նաև համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայաստանի արտգործնախարարը երեկ իրանցի պաշտոնակցի հետ զրույցում Երևանի պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա նաև հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա:

Պատերազմի չորրորդ օրը ԱՄՆ-ն, Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները: Իրանում զոհերի թիվը մոտենում է 800-ի:
Իսրայելի զորքերը հատել են Լիբանանի սահմանը: Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 4-րդ. Դեռ ոչինչ չի վկայում, թե առաջիկայում պատերազմը կդադարեցվի


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թանկ չվերթներ և փակ օդային տարածք. Մուսկատ-Երևան չվերթով ընդամենը 15 ՀՀ քաղաքացի է վերադարձել