Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, հաղորդում է ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

Նրանք կարևորել են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

Անկարան երկու օր առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալիստիկ հրթիռ է որսացել Թուրքիայի սահմանային շրջանում։ Իրանը հերքել է մեղադրանքները, որ բալիստիկ հրթիռ է արձակել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղությամբ։

Բաքուն էլ երեկ մեղադրել է Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է կայացել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ, այսօր սպասվում է ևս 45-ի վերադարձ. ԱԳՆ