Մինչ ներդրողները հաշվարկում են՝ արդյոք Իրանը կկատարի՞ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը վերաբացելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որի վերջնագիրն այսօր լրանում է, բարձրացել են նավթի և արժեթղթերի գները։
Սուրբ Հարության տոնից հետո Եվրոպայի տարածաշրջանային առևտուրը վերսկսել է, եվրոպական ֆոնդային բորսան կեսօրին աճ է գրանցել։ Ասիական բաժնետոմսերի ինդեքսներն էլ իրենց հերթին օրն ավարտեցին չնչին աճով։
Թրամփը Թեհրանին զգուշացրել է՝ եթե մինչև երեքշաբթի երեկոյան 20:00-ն Իրանը չթույլատրի Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժը, Միացյալ Նահանգները կիրականացնի Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների «ամբողջական ոչնչացման» գործողություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չբացի Հորմուզի նեղուցը. ԹրամփՓետրվարի 28-ից՝ պատերազմի մեկնարկից ի վեր, Իրանը փաստացի շրջափակել է ջրուղին, ինչն էլ համաշխարհային նավթի և գազի գնաճի պատճառ է դարձել։
Աշխարհի նավթի և գազի մոտ մեկ հինգերորդը սովորաբար հենց այս նեղուցով է տարանցվում։
«Համաշխարհային շուկաները պատրաստվում են այս կարևորագույն օրվան, քանի որ նախագահ Թրամփի ավարտին մոտեցող վերջնագիրը անորոշության մեջ է պահում ներդրողներին։ Տրամադրություններն, այնուամենայնիվ, ավելի բարձր են, քան կարող էր ակնկալվել՝ հաշվի առնելով էսկալացիայի ռիսկը», - ասաց Hargreaves Lansdown-ում բաժնետոմսերի վերլուծաբան Մեթ Բրիցմանը։
Նա հավելում է, սակայն, որ ապրիլի 7-ը «կարող է հակամարտության մեկնարկից ի վեր առևտրի ամենաանկայուն օրերից մեկը դառնալ։ Լրատվամիջոցների գլխագրերը հավանաբար էական ազդեցություն կթողնեն համաշխարհային շուկաների վրա»։
Վերջնագրի լրանալու ֆոնին՝ Իրանը հետքայլի որևէ նշան ցույց չի տվել՝ մերժելով Թրամփի «ամբարտավան հռետորաբանությունը և անհիմն սպառնալիքները»։ Իրանական զինուժը հայտարարել է, որ չի կանգնեցնի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողություններն արդեն հինգ շաբաթ ձգվող պատերազմի համատեքստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար«Առևտրականները Իրանի հարցով Դոնալդ Թրամփի վերջնաժամկետի հետհաշվարկ են անում, որի ընթացքում ֆինանսական շուկաները տատանվում են նեղ, սեղմ շրջակայքում, - ասաց SPI Asset Management-ի փորձագետ Ստիվեն Իննեսը - Հրադադարի նախնական խոսակցությունները կարճատև հույս առաջացրին, բայց երբեք էլ չփարատեցին էսկալացիայի գոյություն ունեցող ռիսկը»։
Միջին Արևելքից մատակարարվող ապրանքատեսակների դադարեցումը կառավարություններին ստիպել է տնտեսական աջակցության քայլեր իրականացնել, քանի որ գնաճի շարունակման վախը պահպանվում է։
Այսօր Ֆիլիպինները հայտարարել է, որ մարտին երկրի գնաճը գերազանցել է կանխատեսվող 4.1 տոկոսը, որը վերջին երկու տարիների ամենաբարձր ցուցանիշն է։
ԱՄՆ ցուցանիշներն էլ փաստում են, որ նախորդ շաբաթ երկրի ծառայությունների մատուցման հատվածում աճի տեմպը դանդաղել է, քանի որ ընկերությունները հետևում են էներգիայի բարձր գներին՝ նախապատրաստվելով մատակարարման շղթայում սպասվելիք խանգարումներին։
Հեռու պատերազմից, Samsung Electronics-ի բաժնետոմսերը մոտ մեկ տոկոսով աճել են այն բանից հետո, երբ տեխնոլոգիական հսկան առաջին եռամսյակի շահույթի աճը կանխատեսեց 755 տոկոս՝ հասնելով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին՝ 38 միլիարդ դոլարի՝ արհեստական բանականության բնագավառում օգտագործվող կարևորագույն չիպերի խոշոր վաճառքի շնորհիվ։