Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Թուրքիայի նախագահականը։

«Էրդողանն ասել է, որ միջադեպը համարում է որպես ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված զարհուրելի արարք»,- նշված է նախագահության X-ում տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Էրդողանը X-ում առանձին հայտարարությամբ դատապարտել էր միջադեպը՝ նշելով, որ ուրախ է, որ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը չեն տուժել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցներ են հնչել

Նախօրեին հաղորդվեց, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա էր ԱՄՆ նախագահը, հրաձգություն էր տեղի ունեցել: Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է: Ըստ Թրամփի՝ նա գործել է միայնակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արձագանքներ՝ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կատարված հրաձգությանըԹրամփը վստահեցնում է՝ հրաձգության միջադեպն իրեն հետ չի պահի Իրանի պատերազմը հաղթելուցՈւրախ եմ, որ նախագահ Թրամփն ապահով է և ամուր․ ՓաշինյանՀրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա. CBS News