Մատչելիության հղումներ

Թրամփը վստահեցնում է՝ հրաձգության միջադեպն իրեն հետ չի պահի Իրանի պատերազմը հաղթելուց

Միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է տալիս
Միջադեպից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է տալիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմը հաղթելուց:

Մայրաքաղաքի «Վաշինգտոն հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ գրանցված միջադեպից 40 րոպե հետո տված ասուլիսին Թրամփը միաժամանակ հավելել է, թե չի կարծում, որ հրաձգությունը որևէ կապ ունի Իրանի պատերազմի հետ։

Շաբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։



XS
SM
MD
LG