ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ արձանագրված հրաձգությանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուս ներկաները ապահով են և ամուր», - X-ում գրել է Փաշինյանը։
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում», - հավելել է վարչապետը և նախագահ Թրամփին բարօրություն մաղթել առկա մարտահրավերների ֆոնին։
Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպի հետևանքով մեկ սպա է տուժել: Կասկածյալը ձերբակալվել է: