Մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը

Այսօր պաշտոնապես մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավը:

Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք՝ փորձելով ստանալ շուրջ 2.5 միլիոն ընտրողների ձայները:

Այդ ուժերն են՝ ըստ քվեաթերթիկների համարների. Ռեֆորմիստների կուսակցություն, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն, «Ուժեղ Հայաստան» դաշինք, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն, «Միասնության թևեր» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, Հայ ազգային կոնգրես կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» կուսակցությունների դաշինք, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:

Քարոզարշավը կտևի մեկ ամիս՝ վերջին օրը հունիսի 5-ն է:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ քարոզարշավին մասնակցելու նպատակով այսօրվանից արձակուրդում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը և մի շարք պաշտոնյաներ արձակուրդ են մեկնումՎաղը պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը