Սպանվել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան, հաղորդում է Reuters-ը:
Լրատվամիջոցի տվյալով՝ Կամարան սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ փոխկապակցվող JNIM խմբի զինյալների նախաձեռնած հարձակման ժամանակ։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան սպանվել է մայրաքաղաք Բամակոյից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվող Կատիի կեցավայրում։ Կատիում է բնակվում նաև ժամանակավոր նախագահ Ասիմի Գոիտան, որը չի տուժել հարձակումից։
Նախօրեին Բամակոյում և երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ էին լսվել: Բանակը հայտնել էր, որ տարբեր խմբեր համակարգված հարձակումներ են սկսել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մալիում կրկին հարձակումներ են, տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացելՄալիի ռազմական առաջնորդները իշխանության են եկել 2020 և 2021 թվականների պետական հեղաշրջումներից հետո՝ խոստանալով վերականգնել անվտանգությունը, սակայն զինյալները շարունակում են հաճախակի հարձակումներ գործել բանակի և քաղաքացիական բնակչության վրա: