Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: Սուրեն Պապիկյանը հենց տեղում ոստիկաններին կոչ արեց կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին ու խոստացավ «քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին»:
«Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է: