Լավրով. Եթե Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկիրը «կհարստանա»՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը, թող հասնի դրան, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ, Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները չեն վախենում ապրանքների գների բարձրացումից, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան, քանի որ նրանք ակնկալում են հարստանալ՝ երկիրը վերածելով խաղաղության խաչմերուկի:

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա հավատում է, որ երկիրը կհարստանա, թող ապահովի դա», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՓաշինյան. «ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակները օգտագործել»Մոսկվայից հնչող ակնարկները սպառնալիքների են վերածվում, Երևանն արձագանքում էՌուսական գազի արտոնյալ գինը «երկնքից չի ընկնում, ՌԴ-ի հաշվին է». Կրեմլի խոսնակԱնտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է ՄոսկվայինՊետդումայում առաջարկել են վերանայել Հայաստանի համար նախատեսված արտոնությունները