ԿԸՀ-ն թույլ տվեց մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով:

Դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ինչ հոդվածով են ցանկանում մեղադրանք առաջադրել խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքի առաջնորդին:

Նիստից առաջ գործից որոշ մանրամասներ փոխանցեց փաստաբան Արամ Օրբելյանը, այն, ըստ նրա, վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանը ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որևէ կրիմինալ չկա», - վստահեցրեց փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն թույլ տվեց մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին

ԿԸՀ-ն այսօր քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք թեկնածուներին, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և «Ուժեղ Հայաստան»-ի երկու թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Հինգից միայն Հայաստանի երկրորդ նախագահին ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվեցԿԸՀ-ն քննարկում է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ դատախազության միջնորդություններըԴատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀԻնչո՞ւ է արգելվել Ռոբերտ Քոչարյանի ելքը. իրավապահները լուռ են