Կրեմլը դատապարտում է Կիևին «Թուրքական հոսք»-ն ու «Կապույտ հոսք»-ը սպասարկող կայանները թիրախավորելու համար

«Թուրքական հոսք» գազատարի բացումը, Ստամբուլ, 8-ըհունվարի, 2020թ.

Կրեմլը դատապարտել է ուկրաինական ուժերին «Գազպրոմ»-ի երկու խոշոր խողովակաշարերը՝ «Թուրքական հոսք»-ն ու «Կապույտ հոսք»-ը սպասարկող կայանները թիրախավորելու համար: Նման միջադեպերը սպառնում են կարևորագույն ենթակառուցվածքներին և միջազգային էներգետիկ ուղիներին, հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ այս խողովակաշարերի ուղղությամբ հարձակումները վերջին օրերին հաճախակիացել են, բայց բոլորն էլ հետ են մղվել։
Դրանցով ռուսական գազը Սև ծովով հասնում է Թուրքիա, ապա՝ Հունգարիա, Սլովակիա և Սերբիա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կան այլընտրանքներ՝ շրջանցելու Հունգարիայի վետոն Ուկրաինային տրամադրվող վարկի հարցում. ԿալլասՕրբանը դիմել է Լայենին՝ խնդրելով դադարեցնել ՌԴ-ի էներգետիկային ուղղված բոլոր պատժամիջոցներըԵվրահանձնաժողովը Զելենսկու՝ Օրբանի հասցեին սպառնալիքներն անընդունելի է համարելՍլովակիան կդադարեցնի Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումըՊուտինը Հունգարիայի ԱԳ նախարար հետ կքննարկի «Դրուժբա» նավթամուղի հետ կապված խնդիրըՕրբանը պնդում է, թե Կիևը Հունգարիայի էներգետիկ համակարգը խափանելու ծրագրեր ունի