Կրեմլում ակնկալում են, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլում ակնկալում են, որ անկախ Կոնգրեսի ընտրությունների արդյունքներից՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ ուղղված ուկրաինական կարգավորմանը:

«Նախագահ Թրամփը շարունակում է կատարել իր պարտականությունները: Մենք անկեղծորեն ակնկալում ենք, որ նա կշարունակի իր խաղաղարար ջանքերը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Հարցին՝ չի՞ խանգարի արդյոք նորացված Կոնգրեսը ԱՄՆ նախագահի այդ ջանքերին, Դմիտրի Պեսկովն արձագանքել է. - «Դա Ամերիկայի ներքին գործն է»:

«Կան զարգացումներ, շատ շուտով լինելու է եռակողմ բանակցությունների հերթական փուլը, ձեռնարկվել են հաջող խաղաղարար ջանքեր, Մելանյա Թրամփի մարդասիրական առաքելությունը: Մենք հուսով ենք, որ այդ ամենը կշարունակվի», - ասել է Կրեմլի խոսնակը:

ԱՄՆ-ում երեկ անցկացված միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է նախագահ Թրամփի Հանրապետական կուսակցությանը և վերահսկողություն կհաստատի Կոնգրեսի երկու պալատներում:

Ռուսաստան - Ուկրաինա - ԱՄՆ եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի 10-11-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ Կոնգրեսը կվերահսկեն դեմոկրատները. ի՞նչ կնշանակի դա Թրամփի վարչակազմի համարՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԵռակողմ բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը. Ուիթքոֆ