Կրակոցների հետևանքով վիրավորված անձանց վիճակը բավականին ծանր է. նախարար

Երևանում նախօրեին հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավականին ծանր է, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, այսօր լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո:

Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:

Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել