«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. օրակարգում է ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցը: Տեղի է ունենալու փակ-գաղտնի քվեարկութուն:
Նիստին մասնակցելու է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ՔՊ-ի վարչության նախորդ նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էին երեք թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ալեն Սիմոնյանն այսօր հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ովքեր են հավակնում ԱԺ փոխխոսնակի պաշտոններինԽորհրդարանի երկու փոխխոսնակների պաշտոններին հավակնում է հինգ ՔՊ-ական՝ ԱԺ նախագահի թեկնածուի ընտրություններում չհաջողած Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, Եվրոպական ինտեգրման ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, ինչպես նաև պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Թե այս թեկնածուներից ովքեր կստանան թիմակիցների քվեները, պարզ կդառնա նիստից հետո: Ազգային ժողովի երրորդ փոխխոսնակը, ըստ օրենքի, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: