ՔՊ-ի 1-ին համարում Փաշինյանն է, նրա օգտին չի քվեարկել 38 կուսակցական

Շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 274 հոգանոց նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամենաշատը ՔՊ-ականները հենց նրա օգտին են քվեարկել:

Անցած շաբաթավերջին տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական:

932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել: Այսինքն՝ շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի օգտին:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է, թե իրենք ժողովրդավար կուսակացություն են և կան մարդիկ, ովքեր չեն քվերակել Նիկոլ Փաշինյանի օգտին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պլան Բ գոյություն չունի, գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից». ՔՊ պատգամավոր

Առաջին փուլից հետո սպասվում է ևս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց, ամենաշատ ձայներ հավաքած առաջին 50 թեկնածուները ևս մեկ անգամ կռեյտինգավորվեն, և այդ ժամանակ կորոշվի նաև ՔՊ վարչապետի թեկնածուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում կլինի Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակովԸնդդիմադիրների պնդմամբ՝ հունիսի 8 -ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու. «Փաշինյանը վախենում է, որ պարտվելու է» «Այվազովսկուն կարող են առաջադրել վարչապետի թեկնածու». ՔՊ-ի համոզմամբ՝ Կարապետյանների պլանը չի աշխատիՔՊ-ում ընտրություններ են. ովքեր կանցնեն «նախաորակավորման» փուլը