Քուվեյթի միջազգային օդանավակայանը ԱԹՍ-երի բազմաթիվ հարձակումների է ենթարկվել

Քուվեյթի միջազգային օդանավակայանի հարակից տարածքը, մարտի 25, 2026թ.

Քուվեյթի միջազգային օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, որոնք զգալի վնաս են հասցրել նրա ռադարային համակարգին, հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիան:

Ավելի ուշ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են «Իրանի, նրա դրածոների և զինված խմբավորումների կողմից», որոնց աջակցում է Թեհրանը:

ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններին և միջնորդությանը աջակցելու համար վստահություն է անհրաժեշտ. Փեզեշքիան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ազգությամբ հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն