Քոչարյանը դատարանում խոսեց Փաշինյանի՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ» արտահայտությունների մասին

Նախընտրական և հետընտրական շրջանում վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած սպառնալիքները՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «պիտի նստի», երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր դեմ հարուցված մարտի 1-ի գործով դատավարությանն էր քննության առարկա դարձրել.

«Սա քաղաքական պատվեր է, ուղղակի նախկինում այդ պատվերը sms-ով էին ուղարկում, հիմա՝ հրապարակային: Եվ դա քաղաքական խոսք չէ, շատ պարզ, հրապարակային ասվում է, որ ես պետք է նստեմ»,- նիստի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Դատավորը, սակայն, պնդեց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են՝ արգելելով անգամ բարձրաձայնել այդ արտահայտությունները դատարանի դահլիճում: Քոչարյանը միջնորդում է դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ». Վարչապետ

Մայիսին, Արաբկիրում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի հետ բուռն վեճ սկսվեց, մթնոլորտը լարվեց, կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վարչապետն էլ ասաց. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փաշինյանի սպառնալիքներն ուղիղ կապ ունեն ՔՊ-ականների բռնությունների հետ». իրավապաշտպան Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը Քոչարյանը Փաշինյանին «համբալ» անվանեց, վարչապետը նույն բառով պատասխանեց«Լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ». Քոչարյանը շարունակեց կոշտ քննադատել իշխանություններին