Ուկրաինան աջակցում է Ռուսաստանի հետ հրադադարին՝ պայմանով, որ Մոսկվան դադարեցնի բոլոր հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենեսկին:
Իր երեկոյան տեսաուղերձում նա ասել է, որ այդ առաջարկը Մոսկվային փոխանցվել է ԱՄՆ-ի միջոցով։
Անցյալ շաբաթ Զելենսկին առաջարկել էր հրադադարի ռեժիմը պահպանել Զատիկին՝ հաջորդ կիրակի: Սակայն Ռուսաստանի նոր հարձակումներից հետո նա հայտարարել է, որ Մոսկվան այդ առաջարկին պատասխանել է իրանական արտադրության «Շահիդ» անօդաչուների արձակմամբ: