Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կողմից վերահսկվող Լուգանսկի մարզում գտնվող «Բիլորիչենսկա» ածխահանքին՝ վնասելով էլեկտրական ենթակայանը և 41 հանքափորների թողնելով գետնի տակ արգելափակված: Այս մասին Ռուսաստանի կողմից նշանակված տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
«Բոլոր համապատասխան ծառայությունները քայլեր են ձեռնարկում հանքափորներին փրկելու և հանքի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար», - ասել է նա:
Ռուսաստանը, իր հերթին, գիշերն անօդաչու թռչող սարքով հարվածել է ուկրաինական Օդեսա սևծովյան նավահանգստին, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի և վարչական շենքեր:
Նրա խոսքով՝ 10 մարդ վիրավորվել է։
Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը շարունակվում է արդեն հինգերորդ տարին, Մոսկվան ուժեղացրել է իր հարձակումները Օդեսայի վրա, որն Ուկրաինայի հարավում գտնվող հիմնական լոգիստիկ կենտրոնն է: