Խարկովում ռուսական անօդաչուի հարվածից զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաք Խարկովում երկու մարդ է սպանվել, 7-ը վիրավորվել ռուսական անօդաչուի հարվածից։ Ըստ քաղաքապետի՝ ռուսական զինուժի թիրախում է եղել տեղի գործարաններից մեկը։ Վիրավորների թվում երկու կին կա, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեում էլ, ըստ Մոսկվայից նշանակված իշխանությունների, երկու մարդ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ամիսներ շարունակ Վաշինգտոնը ճնշում էր գործադրում կողմերի վրա՝ արդեն ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու համար, բանակցությունների երրորդ փուլը, սակայն, խափանվեց՝ Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժնևյան բանակցություններից հետո փակ հանդիպում Մեդինսկու և ուկրաինական կողմի միջևՊատերազմի 4-րդ տարելիցին Ուկրաինայի աջակիցների հավաք ՎաշինգտոնումՏարածքների լուծումը «զորքերը մնում են զբաղեցրած դիրքերում» սկզբունքով, արդեն մեծ փոխզիջում է. ԶելենսկիԿալլասը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում ՌԴ-ին ներկայացվող պահանջներըՄոսկվան ու Կիևը գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, բայց տարածքների շուրջ համաձայնություն չկա. Զելենսկի Զելենսկի․ Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի զիջումը