Խամենեիի հոգեհանգստի արարողությունը հետաձգվել է

Իրանում սգում են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը, Թեհրան, 1-ը մարտի, 2026թ.

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին նվիրված եռօրյա արարողությունը, որը նախատեսված էր սկսել երեկոյան, հետաձգվել է։

Իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ հետաձգման պատճառը լոգիստիկ խնդիրներն են, այդ թվում՝ տարբեր նահանգների բնակիչների կողմից արարողությանը մասնակցելու խնդրանքները։

Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրատվամիջոցներ. Մոջթաբա Խամենեին՝ Իրանի առաջնորդի հիմնական թեկնածուԻսրայելը Խամենեիին հետևել է ճանապարհային տեսախցիկների միջոցով. FTԽամենեիի մահը լուրջ հարված է, բայց Իրանի իշխանության անկումը երաշխավորված չէԱՄՆ հետախուզությունն ամիսներով հետևել է Խամենեին. NYT Ակտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասինԻրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված է