Կատարը կրկին բանակցում է Վաշինգտոնի և Թեհրանի հետ

ԱՄՆ-ի, Իրանի, Պակիստանի և Կատարի միջև քառակողմ հանդիպման մեկնարկը։ Արխիվ

Կատարի բանագնացները Իրանում են՝ ԱՄՆ-ի հետ վերջին օրերին վերստին սրված լարվածությունը թուլացնելու և ավելի լայն բանակցությունների շարունակման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

«Ռոյթերզ»-ի աղբյուրները հայտնում են, որ այս բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի հետ համակարգված։

«Նյու Յորք Թայմս»-ը ևս հաղորդում է, որ Կատարը, որի միջնորդությամբ անցած ամիս ԱՄՆ-ն ու Իրանը հրադադար էին հաստատել, կրկին բանակցում է Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ ճգնաժամը թուլացնելու համար։

Իրավիճակը սրվել էր այս շաբաթասկզբին, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե իրանական կողմը հարվածել է առևտրային նավերի՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Օմանի ջրերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, Թեհրանն էլ՝ Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին

Ի պատասխան՝ ԱՄՆ-ն թիրախավորեց իրանական 90 ռազմական օբյեկտ, իսկ Իրանը հարվածեց Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում տեղակայված ամերիկյան բազաներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»

Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Իրանի դեմ իր ռազմական գործողությունները, եթե անհրաժեշտ լինի՝ խոստանալով, որ այս անգամ հարվածները կլինեն «ավելի ուժգին»։