Կարմիր քարտ Հայաստանի նախագահին. բողոքի ակցիա՝ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով

Նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա է՝ արցախցի Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով։

Ակցիան նախաձեռնել են այստեղ արդեն 4 օր նստացույց անող քաղաքացիները։ Նրանք նամակ էին հղել երկրի նախագահին, որ դիմի գլխավոր դատախազին, որպեսզի ազատ արձակի Օսիպյանին։ Այսօր նստացույց անող Գեղամ Օհանյանը հայտարարեց՝ պատասխան չունեն, և բոլոր մասնակիցները կարմիր քարտ ցույց տվեցին նախագահին: Քաղհասարակության ներկայացուցիչները ևս Օսիպյանի ազատ արձակման պահանջով օրերս դիմել էին գլխավոր դատախազին, պատասխան չունեն:

Արդեն 17 օր է կալանավորված երիտասարդը հրաժարվում է սննդից, նա պահանջում է, որ վարչապետը ներողություն խնդրի՝ իրեն «փախած» անվանելու և վիրավորելու համար։ Նիկոլ Փաշինյանն ինքն է սպասում ներողության։

Արցախցի Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով: Սակայն մինչև հիմա Քննչականը չի նշել, թե կոնկրետ ինչ արարքի ու խոսքի համար են մեղադրում նրան։ Ըստ փաստաբանի, Օսիպյանին մեղադրում են վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար։

Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում ու պնդում, որ դա քաղաքական է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

16 օր առանց սննդի. մի քանի հարյուր ստորագրություն՝ Արթուր Օսիպյանի ազատության համարՆախագահականի առջև նստացույց՝ Արթուր Օսիպյանին ազատելու պահանջով, ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներին«Խորապես մտահոգված ենք Արթուր Օսիպյանի առողջականով». ՀԿ-ները դիմել են միջազգային կառույցներինՓաշինյանը հրաժարվում է ներողություն խնդրել Օսիպյանից. ըստ փաստաբանի՝ նրա «կալանավորումը անձնական վրեժխնդրություն է»Արթուր Օսիպյանը կալանավորվեցՎարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելի