Կանադան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին. Քարնի

Կանադան կանի ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում իրեն պաշտպանելու համար, ներառյալ հնարավոր պատասխան միջոցները, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետ Մարկ Քարնին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց նոր մաքսատուրքերի մասին։

Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող մի շարք ապրանքների համար 50 տոկոսի մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Մենք ինտենսիվացնում ենք մեր առևտրային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ և չենք տատանվի պաշտպանել մեր շահերը, եթե անհրաժեշտ լինի», - ասել է Քարնին՝ ԱՄՆ նոր մաքսատուրքերը որակելով անհիմն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը 60 երկրի ապրանքների նկատմամբ մաքսատուրք է սահմանելՎաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանում Կանադայի դեմ