ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայից ներկրվող մի շարք ապրանքների համար 50 տոկոսի մաքսատուրքեր սահմանելու մասին։
Այս որոշումը Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է երկուշաբթի երեկոյան՝ պատճառաբանելով այն պաշտոնական Օտտավայի կողմից ամերիկյան արտադրանքի հանդեպ «խտրական վերաբերմունքին պատասխանելու անհրաժեշտությամբ»։
Ամերիկյան սահմանափակումների տակ հայտնված կանադական ապրանքների թվում են մի շարք լայն սպառման ապրանքներ՝ այդ թվում գինին։
Դրա հետ մեկտեղ Կանադայից ներկրվող մի շարք այլ ապրանքատեսակների՝ այդ թվում էներգակիրների, պարարտանյութերի և ձկնամթերքի վրա Թրամփի սահմանած մաքսատուրքերը առայժմ չեն տարածվի։