Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքներին զուգահեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը, սակայն վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից կփոխվեն սակագնի տարբեր բաղադրիչները։
«Գազպրոմ Արմենիան», օրինակ, ավելի քիչ գումար կստանա կապույտ վառելիքի փոխադրման համար, աշխատակիցների հավելավճարային ֆոնդից չեն օգտվի ընկերության ղեկավարները։
Բացի այդ, բնական գազը կէժանանա ՋԷԿ-երի համար։
Փաստացի, մինչ դեկտեմբերի 31-ը հայաստանցիների համար գազի սակագինը չի թանկանա։
Նիստին ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը։ Աշոտ Հակոբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն վստահեցրեց, որ իրենք չեն պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու դիմում ներկայացնել հանձնաժողով։
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը պարզաբանեց, թե հայտ կարող են ներկայացնել արդեն հաջորդ տարի։
Նախընտրական շրջանում՝ մայիսի վերջին, Ռուսաստանի էներգետիկայի նախարարը նամակ էր ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»Այնուհետեւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մանրամասներ էր ներկայացրել հայ գործընկերներին ուղղված նամակից, որտեղ Մոսկվան զգուշացրել էր, թե կարող է դադարեցնել բնական գազի և նավթամթերքի մատակարարումը Հայաստանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ թանկ գնով. Փաշինյանն արձագանքում է Մոսկվային
«Ռուսաստանը դեռևս այդ նամակի պատասխանը չի ստացել», - «Վեդոմոստի» պարբերականին ասել էր Ցիվիլևը՝ հավելելով. «Նամակում մեր դիրքորոշումը շատ հստակ է ներկայացված։ Հայաստանը ստանում է և՛ նավթ, և՛ գազ բավականին շահավետ գներով։ Իհարկե, նույն գազի գինը Եվրոպայում բազմակի բարձր է»։