Իսրայելը Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին կոչ է արել տարհանվել

Արխիվային լուսանկար, Լիբանան

Իսրայելի զինվորականներն այսօր Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին զգուշացրել են անխուսափելի հարվածների մասին և կոչ են արել նրանց տարհանվել։

«Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են գործել և հարվածել «Հեզբոլլա» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական ենթակառուցվածքներին հարավային արվարձանների տարբեր տարածքներում։ Իսրայելի պաշտպանության բանակը չի մտադրվում վնասել ձեզ և գործում է միայն «Հեզբոլլա»-ի ակտիվիստների և ռազմական թիրախների դեմ։ Հետևաբար, ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք», - ասվում է բանակի արաբերեն հայտարարության մեջ, որը X-ում հրապարակել է Ավիչայ Ադրային։

Նախորդ օրը Իսրայելի՝ Լիբանանին հասցրած ուժգին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 250-ի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարը կարևոր պայման է ԱՄՆ-ի հետ երեկ կնքված երկշաբաթյա հրադադարի համաձայնության համար։