Իրանը սպառնում է ծովային ականներ տեղադրել Պարսից ծոցում

Բեռնանավ Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի մատույցներում, մարտ, 2026թ.

Իրանը սպառնացել է ծովային ականներ տեղադրել Պարսից ծոցի տարածքում, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակվեն որևէ ափի կամ կղզու վրա։

«Թշնամու կողմից Իրանի ափերի կամ կղզիների վրա հարձակման ցանկացած փորձ, բնականաբար, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցում և առափնյա տարածքում բոլոր մուտքային ուղիներն ու հաղորդակցության գծերը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ ափերից տեղակայվող լողացող ականներով», - նշված է երկրի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Խարգ կղզու ռազմական օբյեկտներն «ամբողջությամբ ոչնչացված են» Իրանում գրեթե ոչինչ չի մնացել թիրախավորելու. ԹրամփԱՄՆ-ը հայտնում է Հորմուզի նեղուցի մոտ իրանական 16 ականապատող նավ խոցելու մասին