Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հայտնում է Հորմուզի նեղուցի մոտ իրանական 16 ականապատող նավ խոցելու մասին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում ոչնչացրել է իրանական 16 ականապատող նավ։

«Ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմածովային նավ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող 16 ականապատող նավ», - ասված է հրամանատարության X-ում հաղորդագրության մեջ։

CNN-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Աղբյուրների խոսքով՝ առայժմ խոսքը լայնածավալ գործողության մասին չէ, սակայն վերջին օրերին արդեն տեղադրվել են մի քանի տասնյակ ականներ։

Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Իրանը պահպանել է իր փոքր նավերի և ականապատող նավերի 80-90 տոկոսը, ուստի կարող է նեղուցում տեղադրել հարյուրավոր ականներ։

XS
SM
MD
LG