Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները փոխադարձ հարգանքի հիմա վրա. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմա վրա, հայտարարել է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Ընդգծելով, որ անընդունելի է համարում ցանկացած պարտադրվող և թելադրվող քաղաքականություն, Իրանը հայտարարում է բովանդակային, բանական և արդարացի դիվանագիտական գործընթացներին մասնակցելու իր պատրաստակամության մասին», - ասել է Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Թեհրանը լիովին պատրաստ է վստահության վերականգնմանը և «փոխադարձ հարգանքի վրա հիմնված» երկխոսությանը, լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նշել է Իրանի ԱԳ նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան կարող է միջնորդ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև. Էրդողանը՝ ՓեզեշքիանինԻրանն անհապաղ կարձագանքի «ցանկացած ագրեսիայի». Իրանի նախագահը՝ ԱՄԷ առաջնորդինՖիդանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջԹրամփը հույս ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի լինիԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպությունԻրանի բանակը 1000 նոր դրոն է ստացելԲայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար