Իրանը պատասխանել է խաղաղության ամերիկյան առաջարկին

Թեհրան

Իրանը պաշտոնապես պատասխանել է պատերազմն ավարտելու վերաբերյալ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկությանը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։

IRNA-ի հրապարակումը շատ մանրամասներ չի ներառում, նշվում է միայն, որ պատասխանը, որը փոխանցվել է պակիստանցի միջնորդներին, այս փուլում կենտրոնանալու է պատերազմն ավարտելու վրա։

Ամերիկյան առաջարկի համաձայն՝ պատերազմը պաշտոնապես ավարտված համարվելուց հետո կողմերը բանակցություններ կվարեն ավելի խնդրահարույց հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ից գտնվում են անժամկետ հրադադարի ռեժիմում, սակայն համաշխարհային մատակարարումների համար կարևորագույն ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը պահպանվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայամիում Ռուբիոն և Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հարցը. AxiosԿատարի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են սկսվել հաջորդ շաբաթ Իսլամաբադում. WSJ