Մատչելիության հղումներ

Մայամիում Ռուբիոն և Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ քննարկել են Իրանի հարցը. Axios

ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և  պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ
ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում, հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանի պետք է անմիջապես վերադառնար Դոհա, բայց փոխել է իր ծրագիրը և մեկնել Մայամի։

Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Մայամիում գտնվելու ընթացքում ալ-Թանին զանգահարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին՝ միջնորդական ջանքերը քննարկելու համար:

Աղբյուրները նշել են, որ հանդիպմանը կենտրոնացել են պատերազմը դադարեցնելու համար փոխըմբռնման հուշագրի կնքման ուղու վրա։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ աշխատում են համաձայնագրի հասնելու ուղղությամբ։




XS
SM
MD
LG