Իրանը նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին․ Axios

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իսլամաբադում, ապրիլի 25

Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել, գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են. ավելի ուշ կընթանան։

Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլ մինչ այս պահը տեղի չի ունեցել: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին վերջին երկու օրում երկու անգամ Իսլամաբադ էր այցելել։

Արաղչին նախօրեին նաև Օման էր այցելել։ Թեհրանն ու Մասկատը պայմանավորվել են փորձագիտական մակարդակում շարունակել քննարկումները Հորմուզի նեղուցի շուրջ։

Աբբաս Արաղչին ասել է, որ Պակիստանում վերջերս կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են այն պայմանները, որոնց դեպքում կարող են վերսկսվել Իրան-ԱՄՆ բանակցությունները՝ ընդգծելով, որ Թեհրանը կձգտի պաշտպանել իր իրավունքներն ու ազգային շահերը:

Թեհրանը հայտարարում է, որ չի ներգրավվի Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններում, քանի դեռ ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակում են իրանական նավահանգիստները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ապրիլի 25-ին չեղյալ էր հայտարարել ամերիկացի բանագնացների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Պակիստան նախատեսված այցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչին կոչ է արել ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգՍթարմեր-Թրամփ հեռախոսազրույց՝ Հորմուզի նեղուցի թեմայովԱրաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու