Մատչելիության հղումներ

Արաղչին կոչ է արել ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարիք ալ-Սայիդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնում է անկայունությունն ու պառակտումը: Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ, որը զերծ կլինի արտաքին միջամտությունից:

Նրանք քննարկել են Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի ջրերում անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրանա-ամերիկյան հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG