Իրանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստ է պահանջում

Իրանական դպրոցի վրա հարվածի հետևանքով զոհված երեխաների հուղարկավորությունը, Մինաբ, 3-ը մարտի, 2026թ.

Իրանը խնդրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստ անցկացնել դպրոցի վրա օդային հարձակման թեմայով։

«Գործող դպրոցի վրա հարձակումը լրջագույն հանցանք է երեխաների, կրթության եւ ամբողջ համայնքի ապագայի հանդեպ», - ասել է ՄԱԿ-ի ժնևյան կառույցում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին՝ խորհրդի նախագահին ուղղված մարտի 23-ի նամակում։

Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի էր ունեցել պատերազմի առաջին օրը՝ փետրվարի վերջին, իրար հաջորդած երկու հրթիռային հարվածներով։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ սպանվել էր 168 երեխա, մեծամասամբ՝ աղջիկ։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական քննիչները չեն բացառում, որ ամերիկյան ուժերն են պատասխանատու կատարվածի համար։ Հետաքննությունը, սակայն, շարունակվում է և առայժմ չի հասել վերջնական եզրակացության։ Պենտագոնը խորացրել է այս ուղղությամբ ջանքերը։

Ծոցի երկրները նույնպես խնդրում են Մարդու իրավունքների խորհրդի քննարկում անցկացնել՝ Միջին Արևելքի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարվածների թեմայով։ Քննարկումը տեղի կունենա վաղը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մելոնին դատապարտում է հարվածը Իրանում օրիորդաց դպրոցին, նաև ընդգծում՝ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալԻրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է անաչառ, անկախ հետաքննություն. ՄԱԿՄերձավոր Արևելքում պատերազմը չպետք է երեխաների վրա ազդի. ՄԱԿՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ռազմական սրման ազդեցությամբ կրթական հաստատությունների վրա