Իրանը հայտնում է՝ ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե Թրամփն իրագործի սպառնալիքները

Իրանն ամբողջությամբ կփակի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու իր սպառնալիքներն իրագործի, այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու համար, հակառակ դեպքում Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները կոչնչացվեն:

Հայտարարության մեջ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև նշել է, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, կդառնան «օրինական» թիրախներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղալիբաֆը սպառնում է «ոչնչացնել» տարածաշրջանի ենթակառուցվածքները, եթե իրենք հարձակման ենթարկվենԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները. Իրանի նախարարԹրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համարԻրանը պատրաստ է թույլատրել ճապոնական նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հաղորդում է Kyodo-նԵՄ-ն կքննարկի Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցը. ԿալլասԻրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա