Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզը. լրատվամիջոցներ

Նավերը Հորմուզի նեղուցում, արխիվ

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր:

Իրանական աղբյուրները, սակայն չեն նշում, թե արդյոք դրանք առևտրայի՞ն, թե՞ ռազմական նավեր են եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել, սակայն Վաշինգտոնից հերքել են այս պնդումները։

Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածել էր իրանական թիրախների, ինչին ի պատասխան իրանական զինուժն էլ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել ամերիկյան բազաների Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, ինչից հետո Քուվթյը փակել էր իր օդային տարածքը: Դրանից հետո Իրանը հայտարարեց, թե փակում է Հորմուզի նեղուցը: Մինչդեռ ԱՄՆ կենտրոնական հրամանտարությունը պնդել է, թե նեղուցը բաց է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի էԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան բազաների է հարվածել Ծոցի երկրներում ՄԱԿ-ը ԱԽ նիստ է գումարել Իրանի հարցով, Գուտերեշը կոչ է արել դադարեցնել կրակըԵմենը զգուշացրել է՝ Իրանի վրա հարձակումները գլոբալ հետևանքներ կարող են ունենալ