Իրանը հաղորդում է 201 զոհի, 747 վիրավորի, Իսրայելը՝ 89 տուժածի մասին

Իրանի վրա այսօրվա հարձակումների հետևանքով մինչ այս պահը զոհվել է 201 մարդ, ըստ իրանական լրատվամիջոցների՝ հայտնել է Կարմիր մահիկի խոսնակը:

Մոջթաբա Խալեդին նաև տեղեկացրել է, որ վիրավորվել է 747 մարդ՝ հավելելով, որ հարվածի տակ են հայտնվել Իրանի 31 նահանգներից 24-ը։

Իսրայելում Իրանի հասցրած հարվածներից բուժօգնություն են ցուցաբերել 89 մարդու, հաղորդել է Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը, մանրամասնելով՝ նրանք թեթև վիրավորում էին ստացել:

«Մեր թիմերը գտնվում են բարձր պատրաստվածության» վիճակում, ասվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում՝ նրա ղեկավարությանը:

Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Էպիկական զայրույթ». ի՞նչ է հայտնի ԱՄՆ-Իսրայել-Իրան առճակատումից այս պահինՀորմուզի նեղուցը կփակվի. Tasnim Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀենց ծուխը տեսանք, տագնապ սկսվեց. ՀՀ քաղաքացին՝ Աբու Դաբիում իրավիճակիցԻրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-իԻրանը գուցե կորցրել է մի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ». Արաղչի