Մատչելիության հղումներ

Իրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնում են պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր 57 զոհի և 60 վիրավորի մասին: Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել էր, որ 53 աշակերտ փլատակներում են:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն այսօր հարվածել են Իրանին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:


XS
SM
MD
LG